National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.03.2022
Ներկայացվել է պաշտպանության ոլորտում 2021 թ. իրականացված ծրագրերի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը
1 / 8

Մարտի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ.  փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

Արման Սարգսյանի խոսքով` պաշտպանության ոլորտի ռազմավարական պլանավորման համակարգում համապետական խնդիրների ու պաշտպանության կարգավորման ընթացակարգերի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների շրջանակներում մշակվել է «Պաշտպանության մասին», «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների  մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթ, որն այժմ գտնվում է  միջգերատեսչական համաձայնեցման փուլում:

Հաշվետու ժամանակաշրջանում մշակվել են «ՀՀ տարածքի օպերատիվ սարքավորման մասին», «ՀՀ-ում ռազմական պլանավորման մասին» եւ «ՀՀ տարածքային պաշտպանության մասին» նոր կանոնակարգերի նախագծեր:

Լրամշակվել է ՀՀ ՊՆ եւ ՀՀ Զինված  ուժերի կանոնադրությունների նախագծերը: Վերոնշյալ աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է պաշտպանության պլանավորման աշխատանքների միջգերատեսչական  աշխատանքային խումբ:

ԶՈւ-ի կառուցվածքային  բարեփոխման նպատակով վերանայվել է կենտրոնական ապարատի զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կառուցվածքը:

Մշակվել եւ հաստատվել է Պաշտպանության նախարարության համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների ծրագիրը:

Թարմացվել է մարտական հենակետերի գույքը, բարձրացվել են զինծառայողներին հատկացվող բոլոր իրային միջոցների որակական հատկանիշները:

Կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով զինված ուժերի կազմում ձեւավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ: Իրականացվել են մի շարք կրթական ծրագրեր:

Կիբեռտիրույթում եւ տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման շրջանակներում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ: 340 զինծառայողի շուրջ 770 մլն դրամ գումարի չափով հատկացվել է պետական աջակցություն:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am